Ներքին 2 ամիս առաջ - 14:31 15-08-2026

Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է

Թեև Ալեն Սիմոնյանի թևի ներկայացուցիչները նրա վերջին նշանակումը փորձում են ներկայացնել որպես մեծ նվաճում, փաստենք Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի դիրքը պաշտոնեական տարբեր սանդղակների լույսի ներքո։

Այսպես, ԱԽ պաշտոնական կայքում պաշտոնյաների դասավորվածության մեջ ԱԽ քարտուղարը չորրորդն է և հավասար է մնացած յոթ անդամներին (ԱԱԾ, ՆԳ ղեկավարներ, այլ)։

Վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների պատկերում ԱԽ֊ն ընդանրապես վերջին պլանում է, 24֊րդը, ընդհանուր բաժնի և Հանրային խորհրդի հարևանությամբ։

Ինչ վերաբերում է գործառույթներին, ապա եթե ԱԽ-ն ունի էլ ինչ֊որ բովանդակային գործառույթներ, ապա դրանց կրկնօրինակները առկա են ԱԳՆ, ԱՀԾ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով և բազմաթիվ այլ կառույցների գործառույթներում։

Այնպես որ Սիմոնյանի այս նշանակումը ավելի շուտ հիշեցնում է ԽՍՀՄ առաջնորդներից Գեորգի Մալենկովի դեպքը, երբ վերջինիս բարձրագույն պաշտոնից հետո նշանակեցին Ղազախստանում ինչ֊որ ՀԷԿ֊ի տնօրեն։

Պետք չէ մոռանալ նաև ամենահայտնի ԱԽՔ- ի` Արթուր Բաղդասարյանի դեպքը, ում կյանքում` Սերժ Սարգսյանի կողմից վերջնական օգտագործվելուց հետո, ԱԽ քարտուղարի պաշտոնը դարձավ կարիերայի ավարտը խորհրդանշող վերջին հանգրվանը։

Բոլոր դեպքերում ԱԽ քարտուղարի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ցանկացած ակտիվություն լինելու է ի հաշիվ ԱԳՆ, ԱՀԾ, ԱԺ և այլ համանման գերատեսչությունների գործառույթների։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ