87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 3 ամիս առաջ - 10:14 15-08-2026

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայի բարձրագույն սահմանադրական մարմինը հակասահմանադրական է ճանաչել խորհրդարանի կողմից ընդունված այն օրենքը, որով արգելվում էր 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից՝ եզրակացնելով, որ այն ոչ նպատակահարմար, ոչ անհրաժեշտ և անհամաչափ ձևով խախտում է դեռահասների խոսքի ու հաղորդակցության ազատությունը։

AFP-ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատն արդեն արձագանքել է որոշմանը. նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին հնարավորինս շուտ ստեղծել նոր, իրավաբանորեն ավելի հիմնավորված օրենքի նախագիծ, թեև ըստ սկզբնական պլանի՝ սեպտեմբերից նախատեսվում էր պարտադիր տարիքային ստուգում նոր հաշիվների համար, իսկ հունվարից՝ լիակատար արգելքի կիրառում բոլոր բնակիչների համար։

Թամարա Քալանթարյան