Արտաքին 3 ամիս առաջ - 21:32 13-08-2026

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Կանադան և Միացյալ Նահանգներն արագացրել են առևտրային բանակցությունները՝ փորձելով համաձայնության հասնել մինչև օգոստոսի 19-ը նախատեսված ամերիկյան նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Գրում է Bloomberg-ը, տեղեկացնելով, որ բանակցությունները շարունակվում են Վաշինգտոնում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանել շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ։ Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ավտոմեքենաներին, կաթնամթերքին և ալկոհոլային խմիչքներին և, համաձայն Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերի, պետք է կիրառվեն օգոստոսի 19-ից։

Կանադան ցանկանում է հասնել արդեն գործող ամերիկյան մաքսատուրքերի, այդ թվում՝ պողպատի և ալյումինի նկատմամբ սահմանված տուրքերի մեղմացմանը։ Փոխարենը Վաշինգտոնը պահանջում է, որ Օտտավան վերանայի ամերիկյան ավտոմեքենաների, կաթնամթերքի և ալկոհոլային խմիչքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

ԱՄՆ-ի ներկայացրած վերջին առաջարկը նախատեսում է որոշ տուրքերի նվազեցում, սակայն այն չի բավարարել կանադական կողմի ակնկալիքները։ Բանակցությունները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է