Ներքին 2 ամիս առաջ - 14:02 12-08-2026

Նման գործարքի համար շատերը դատվում են, Կոնջորյանի կինը` խրախուսվում

«Հայփոստի» շենքի օտարման գործընթացը արդեն իսկ վեր է հանել բազմաթիվ կոռուպցիոն և քաղաքաշինական ռիսկեր, որոնց անդրադառնում են մասնագետներ, քաղաքացիներ։ Սակայն գործընթացը, որի արդյունքում պետք կառուցվի ոչ ավել, ոչ պակաս «Համաշխարհային առևտրի կենտրոն», ուղեկցվում է աղմկահարույց առուվաճառքներով։

Գաղտնիք չէ, որ «Համաշխարհային առևտրի կենտրոն» ՓԲԸ֊ն, որի բաժնետերը նաև «Հայփոստն» է, ամբողջությամբ ենթարկվում է նորահայտ բիզնես֊լեդի Շուշան Ալեքսանյանին, որի տաղանդը սկսեց գնահատվել հենց այն պահից, երբ հայտնի դարձավ, թե ում կինն է։

Եվ ահա, նախագծի շրջանակներում բյուջետային միլիարդավոր դրամներով ձեռք են բերվում հողեր (տես փաստաթուղթը), որոնց արժեքը շուկայական արժեքից բարձր է մի քանի տասնյակ միլիոն դրամով` մի դեպքում 24 միլիոն 990 հազար դրամով, մյուսում 28 միլիոն 440 հազար դրամով։ Ինչպես հայտնի է, 2018 թվականից ի վեր բազմաթիվ պետական պաշտոնյաներ դատապարտվել և դատապարտվում են որևէ հողակտորի առուվաճառք շուկայական գնից բարձր կամ ցածր լինելու համար, ինչի արդյունքում պետական բյուջեն կրել է վնաս։




Տվյալ դեպքում ներկայացվում է ցայտուն օրինակ, որ պետությունը հող է ձեռք բերել շուկայականից 53 միլիոն 430 հազար դրամով (24900+28440) ավելի գնով` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։

Հ.Գ. Երբ Հայկ Կոնջորյանը չի լինի պաշտոնատար անձ, տարատեսակ իրավապահ մարմիններ վստահաբար կայցելեն հիփոթեքով գնված իր բնակարան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ