Արտաքին 3 ամիս առաջ - 19:35 11-08-2026

«Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը, իր կարծիքով, մոտենում է «ճակատագրական ավարտին»՝ հասարակության և ընդդիմության պասիվության պատճառով, հայտնում է Georgia Online-ը։

Նա կոչ է արել ակտիվացնել դիմադրությունը և հույսը չդնել բացառապես Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հնարավոր հաղթանակի վրա։

Facebook սոցիալական ցանցում իր էջում հրապարակման մեջ Սաակաշվիլին նշել է, որ ընդդիմության մի մասը անգործություն է ցուցաբերում քրեական գործերի և բանտում հայտնվելու վախի պատճառով, իսկ մյուս մասը, նրա խոսքով, կամ «վաճառվել է», կամ գտնվում է արտասահմանում, կամ հանգստանում է։

Նա նաև հայտարարել է, որ վրացական հասարակության զգալի մասը գտնվում է ապատիայի վիճակում և սպասում է Ուկրաինայում հակամարտության ավարտին՝ հույս ունենալով, որ Կիևի հաղթանակը ինքնաբերաբար կփոխի իրավիճակը Վրաստանում։

Սաակաշվիլիի խոսքով՝ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նա պնդում է, որ Բիձինա Իվանիշվիլին, իբր, պատրաստում է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի պաշտոնական ճանաչումը որպես անկախ պետություններ։ Նրա վարկածով՝ սկզբում դա կարող է տեղի ունենալ չհարձակման մասին պայմանագրի կնքման միջոցով, իսկ հետո՝ պաշտոնական ճանաչման ճանապարհով։

«Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»,- գրել է Սաակաշվիլին՝ կոչ անելով վրացական հասարակությանը ակտիվացնել դիմադրությունը, որպեսզի ժամանակ շահի։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է