Ներքին 1 ամիս առաջ - 16:24 11-08-2026

Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են

Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ՏԻՄ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների հարցին։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում դեռ չի կայացրել։ Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը, բայց բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,-նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։

Անդրադառնալով վերջին տարիներին Արթիկում իրականացված աշխատանքներին՝ Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ «Նախկինում մենք Արթիկում համայնքապետ չենք ունեցել, բայց վերջին հինգ տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի իր քաղաքապետը, և ահռելի աշխատանք է այս ընթացքում կատարվել։ Անցած տարիներին քսան միլիարդից ավելի ներդրում է եղել Արթիկում, ինչն ավելի մեծ վստահություն է ներշնչում: Չենք մտածում կոալիցիաների մասին»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնացած է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների վրա և առաջիկայում կարևոր աշխատանք ունի իրականացնելու։

Անդրադառնալով Գյումրի և Ախուրյան համայնքների միավորմանը, ինչը կարող է հանգեցնել նոր ընտրությունների անցկացման, մարզպետը նշեց, որ այդ քննարկումներին այս պահին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

«Չեմ ուզում անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում։

Բայց այն, որ Գյումրիում կա խնդիր, ու որ այդ խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել ղեկավարել Գյումրին չի կարելի, քանի որ դրա շահառուն գյումրեցիներն են։ Միայն կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմանում»,-ավելացրել է Շիրակի մարզպետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա