Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 11:43 11-08-2026

Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանություն էր ահազանգել՝ հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են պոլսահայ Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։

Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։

Ոստիկանությունը դեպքը գնահատել է որպես սպանություն և սկսել է ավելի խորացված քննություն։ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից մեկը՝ Մեհմեթ Շ․Թ․-ն, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երբ տուն է մտել, տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։

Քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և նրան ձերբակալել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը