Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:37 09-08-2026

Երեխաների` նման պայմաններում ապրելը ռիսկ էր. նախարարության պարզաբանումը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին դիմած քաղաքացի Թեհմինա Կնյազյանը ահազանգել էր, որ իր երկու մանկահասակ երեխաներին՝ 2 տարեկան և 7 ամսական աղջիկներին, իր կամքին հակառակ տեղափոխել են աջակցության կենտրոն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Oragir.News-ին հայտնել են, որ ընտանիք կատարված տնայցի ընթացքում պարզվել է՝ ընտանիքը բնակվում է տնակում, որը, նախարարության գնահատմամբ, զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից։

«Ինչպես այդ, այնպես էլ երեխաների պաշտպանությանն առնչվող այլ դեպքերում պետության և համայնքի գործողությունների առանցքում եղել են և շարունակում են մնալ բացառապես երեխաների լավագույն շահի պաշտպանության սկզբունքները։ Նշված ընտանիք կատարված տնայցի ընթացքում պարզ է դարձել, որ տնակը, որտեղ բնակվում է ընտանիքը, զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից, առկա չեն երեխաներին խնամելու տարրական միջոցներ և պայմաններ, երեխաների մայրը բացարձակապես չի տիրապետում կենցաղավարման տարրական կանոններին և հմտություններին, ուստի երեխաների՝ նման պայմաններում ապրելը ռիսկ է պարունակում վերջիններիս կյանքի և առողջության համար»,- հայտնել է սոցապնախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը։

Կոստանյանը շեշտել է, որ եթե երեխաների հարազատները պնդում են, որ որոշումն անհիմն է, ապա կարող են կենցաղային պայմանները բարելավելուց հետո դիմել մարզպետարան։

«Դրանից հետո ԽՀՄ և ՄՍԾ ՏԿ-ն կգնահատեն տան պայմանները և, ըստ այդմ, կկայացնեն համապատասխան որոշում»,- հայտնել է նա։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Oragir.News-ին տրամադրել են նաև լուսանկարներ, որոնք, նախարարության գնահատմամբ, փաստում են ընտանիքի սոցիալական և կենցաղային ծանր պայմանների մասին և հիմք են հանդիսացել երեխաներին աջակցության կենտրոն տեղափոխելու համար։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում