Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:23 06-08-2026

Գյումրիում ճանապարհի խնդիրները թաքցրել են բիտումի շերտի տակ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի երկաթ գծի թաղամասից դեպի Սելեկցիոն կայան և Մ7 ավտոճանապարհ (մաքսատան հետ հատման հատված, երկաթուղու գծերին զուգահեռ) տանող նոր վերանորոգված ճանապարհի վրա ոչ թե վերացվել են թերությունները, այլ, ըստ էության, դրանք պարզապես ծածկվել են բիտումի շերտով։

Տեղի բնակիչներն ու վարորդները պնդում են, որ ճանապարհի բազմաթիվ ճաքերն ու անհարթությունները վերացնելու փոխարեն իրականացվել է ընդամենը «կոսմետիկ» աշխատանք։

Արդյունքում ճանապարհը բառացիորեն ծայրից ծայր պատվել է բիտումով՝ ստեղծելով տպավորություն, թե խնդիրը պարզապես փորձել են քողարկել, այլ ոչ թե լուծել։

Ճանապարհաշինարարական «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն ընդունել է, որ տեղի է ունեցել սխալ։ Ընկերության պարզաբանմամբ՝ նախատեսված էր բիտումով մշակել միայն առանձին թերություններ ունեցող հատվածները, սակայն արդյունքում շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ ամբողջ ճանապարհահատվածը պատվել է բիտումի շերտով։

Դեպքը վերջին օրերին լայն քննարկման թեմա է դարձել։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամները ևս անդրադարձել են թեմային, նրանք բարձրացրել են կատարված աշխատանքի որակի և վերահսկողության վերաբերյալ հարցադրումներ։ Ի դեպ խոսքը ճանապարհահատվածի մասին է, որը վերանորոգվում է արդեն երկրորդ անգամ։ Նշենք, որ նախորդ աշխատանքներն իրականացվել էին 2023 թվականին։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում