87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 3 ամիս առաջ - 15:04 06-08-2026

Եթե չեն կարողանում, թող հեռանան, մենք կգնանք ու հետ կբերենք մեր տարածքները. Կարապետյան

Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն ակնարկել է ընդդիմության համախմբման գաղտնի գործընթացի մասին:

Օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ամեն ինչ ակտիվ ընթացքի մեջ է՝ «մի մտահոգվեք»։ Նա նշել է, որ ինքն առաջարկել էր միավորվել բաց ու ուղիղ եթերում, բայց գործընկերները նախընտրել են դա անել առանց ավելորդ աղմուկի։ Կարապետյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ փուլում է այդ գործընթացը։

Պատասխանելով իշխանության և ընդդիմության կրծքանշաններին պատկերված երկրի քարտեզների տարբերության մասին հարցին՝ քաղաքական գործիչը վստահեցրել է, որ իշխանություններն ի վիճակի չեն վերականգնել սահմաններն ու հետ վերադարձնել հարևանի կողմից օկուպացված տարածքները: «Եթե չեն կարողանում, թող հեռանան, մենք կգնանք ու հետ կբերենք մեր տարածքները», — առաջարկել է Կարապետյանը:

Մեկնաբանելով ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության կտրուկ նվազումը՝ քաղաքական գործիչը նշել է, որ դա գյուղացիներին ավելի աղքատացնելու հարցում «Հայաստանի անկարող իշխանությունների հաջողությունն է»։ Ինչ վերաբերում է իր արտասահմանյան քաղաքացիություններին, ապա Կարապետյանն առաջարկել է այդ հարցը տալ այն ժամանակ, երբ ինքը տնային կալանքից ազատ կարձակվի։

Մանկապարտեզների և բանակի էլեկտրաէներգիայի հաշիվներում հավելագրումներ անելու վերաբերյալ իշխանությունների մեղադրանքների մասին հարցին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ պաշտոնյաները կրկնում են իրենց ղեկավարի խոսքերը, սակայն որևէ ապացույց չունեն: «ՀԷՑ-ը գործող մարմինը մոտ 3 հազար մարդ ապօրինի գործողություններ անելու հնարավորություն ունի: Փաշինյանի օրոք 8.5 միլիարդ դոլար են վատնել: Հիմա ի՞նչ, ասենք, թե ինքը դա կերե՞լ է: Թեև, գուցե և փայ է ունեցել», — նշել է Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան