Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 22:24 04-08-2026

ՀՀ-ում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող անձնագրերը. Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչ սկզբունքով և ժամանակացույցով է իրականացվելու անցումը ԻԿԱՕ-ի չափանիշներին լիովին համապատասխանող նոր կենսաչափական համակարգին։

«Մեր քաղաքացիները շատ շուտով հնարավորություն կունենան օգտվելու անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է»,- նշել է նախարարը։

Կենսաչափական համակարգը կգործարկվի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվի 14 սպասարկման գրասենյակ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։ Այս գրասենյակներում քաղաքացիները ոչ միայն կստանան նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր, այլև կօգտվեն ժամանակակից և որակապես նոր սպասարկման մշակույթից։

Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող անձը հաստատող բոլոր փաստաթղթերը կլինեն կենսաչափական։ Նոր համակարգի գործարկումից հետո հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի, հետևաբար, հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի ավարտից հետո քաղաքացիները կստանան արդեն նոր՝ կենսաչափական փաստաթուղթ։

Վավեր անձնագիր ունեցող քաղաքացին պարտավորված չի լինի այն փոխարինել նորով, բայց ցանկության դեպքում իհարկե իրավունք կունենա։ Եթե գործող փաստաթուղթը մինչև վավերականության ժամկետի ավարտը վնասվել է, կորել է, դրա վիզայի էջերը լրացել են կամ այն որևէ այլ պատճառով ենթակա է փոխանակման, ապա նոր փաստաթուղթը կտրամադրվի արդեն կենսաչափական ձևաչափով։
ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային եղանակով։

«Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծում։ Այս պահին վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն բնական է, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող անձնագրերը։ Սա միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, և մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ