Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 03-08-2026

ԱԺ-ն շուկա չէ, որ մեկը մյուսի հետ առևտուր անի․ քաղաքացիները՝ խորհրդարանի աշխատանքի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքը տարբեր է․ ոմանք հետևում են խորհրդարանի նիստերին և քննարկումներին, իսկ մյուսները նշում են, որ քաղաքական գործընթացներին այլևս չեն հետևում կամ հետաքրքրված չեն։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք հետևում են Ազգային ժողովի աշխատանքներին, ինչ տպավորություն են ստացել վերջին ելույթներից և ինչ ակնկալիքներ ունեն խորհրդարանից։

Հարցված քաղաքացիներից մի մասը նշել է, որ ԱԺ աշխատանքներին գրեթե չի հետևում՝ պատճառաբանելով զբաղվածությունը կամ քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրության նվազումը։

«Չեմ ուզում հետևել, զգում եմ դրանից։ Աշխատանք, հետո տուգանքներ, չեմ հասցնում։ Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում»,– ասել է քաղաքացիներից մեկը։

Մյուս քաղաքացիները, որոնք հետևում են խորհրդարանի աշխատանքներին, նշել են, որ վերջին ելույթները դրական տպավորություն չեն թողել։

«Ոչ մեկին էլ չեմ հավանել։ Իմ կարծիքով՝ պետք է ոչ թե մեկը մյուսին անընդհատ մեղադրեն, այլ գան ընդհանուր համաձայնության և հանուն ազգի ու երկրի աշխատեն»,– նշել է հարցված քաղաքացին։

Քաղաքացիներից մեկը քննադատել է ԱԺ-ում փոխադարձ մեղադրանքների մթնոլորտը՝ նշելով, որ խորհրդարանի աշխատանքը պետք է ավելի բարձր մակարդակով կազմակերպվի։

«Նախկին Ազգային ժողովի նման՝ դու սա ես արել, դու գողացել ես, դու տարել ես, չի կարելի։ Ազգային ժողովը շուկա չէ, որ մեկը մյուսի հետ սկսեն առևտուր անել»,– ասել է նա։

Հարցվածների մի մասը նշել է, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան համագործակցել՝ երկրի զարգացման համար։

«Պետք է համատեղ աշխատեն և երկիրը զարգացնեն, որ բոլորիս համար լավ լինի»,– նշել է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները նաև ընդգծել են, որ հասարակության համախմբումն ու միասնական աշխատանքը կարևոր են երկրի առաջընթացի համար։

«Ասում են՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, բայց այդ բանը չի երևում։ Հազարամյակների պատմություն ունենք, բայց դասեր չենք քաղում»,– ասել է հարցված քաղաքացին։

Մանրամասները`տեսանյութը:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը