Արտաքին 3 ամիս առաջ - 22:06 31-07-2026

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իսպանիան պետք է արագորեն վերահսկողություն սահմանի Աֆրիկայի միջերկրածովյան ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաքում ստեղծված իրավիճակի նկատմամբ, որտեղից տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ են փախել, և կոչ է արել Մարոկկոյին ընդունել նրանց։

«Եվրոպական Միության արտաքին սահմանների պաշտպանությունը կարևորագույն նշանակություն ունի անօրինական միգրացիայի դեմ պայքարում: Ես վճռականորեն սպասում եմ, որ ԵՄ բոլոր անդամ պետությունները կկատարեն այս պարտավորությունը: Մենք կապի մեջ ենք Իսպանիայի կառավարության հետ այս հարցի շուրջ», – ասել է Մերցը, ըստ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության:

«Իսպանիան ցանկանում է և պետք է հնարավորինս շուտ վերահսկողության տակ վերցնի Սեուտայում իրավիճակը», – հավելել է Գերմանիայի կանցլերը: Նա ողջունել է Իսպանիայի հանձնառությունը՝ կանխելու անօրինական միգրանտների մուտքը Եվրոպա:

«Մենք սպասում ենք, որ Մարոկկոն անհապաղ կվերադարձնի անօրինական միգրանտներին: Լավ է, որ Եվրահանձնաժողովը և ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունները խոստացել են իրենց աջակցությունը այս հարցում», – ընդգծել է նա:

Մերցը նշել է, որ հունիսին ընդունված միգրանտների վերադարձի վերաբերյալ կանոնակարգը «պետք է անհապաղ և լիարժեք կիրառվի»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է