Արտաքին 3 ամիս առաջ - 19:43 31-07-2026

Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները:

Նրա խոսքով՝ հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 327-ը վիրավորվել են։ Զախարովայի պնդմամբ՝ զոհերի և վիրավորների թվում կան նաև երեխաներ՝ մեկ զոհ և 13 վիրավոր։

Նա նշել է, որ հարվածներ են հասցվել հասարակական և անձնական տրանսպորտին, բազմաբնակարան և առանձնատներին, ինչպես նաև սոցիալական և կրթական նշանակության օբյեկտներին։

Ըստ Զախարովայի՝ վնասվել են դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, մթերային խանութներ, գյուղատնտեսական և առևտրային օբյեկտներ, ինչպես նաև կոմունալ ծառայությունների տեխնիկա։

Զախարովայի խոսքով՝ այս գործողությունները կատարվում են «Արևմտյան երկրների լիակատար հավանությամբ», որոնք, նրա պնդմամբ, զինում են Կիևին։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների դեմ իրականացվող հարձակումներին ներգրավված բոլոր կողմերի գործողությունները փաստագրվում են, և դրանք, ըստ նրա, ավելի են սրում միջազգային իրավիճակը և հեռացնում խաղաղության հեռանկարը։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները և հրաժարվել Կիևին ռազմական ու քաղաքական աջակցությունից։

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի պաշտպանել իր քաղաքացիներին և պետության անվտանգությունը՝ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է