Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:00 30-07-2026

Կարող են ցանկացած մարդու հրավիրել ԱԺ, ասել՝ օրհնություն տուր, բայց Աստծո առաջ ընդունելի չի լինի․ Տեր Պսակ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տարիներ շարունակ ձևավորված կարգի համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նիստերին հրավիրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով իր օրհնության խոսքն է ուղղում նորընտիր պատգամավորներին։

Այս անգամ ենթադրվում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսը չի հրավիրվի Ազգային ժողովի նոր գումարման անդրանիկ նիստին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Տեր Պսակի խոսքով՝ Կաթողիկոսի ներկայությունն ու օրհնության խոսքը միայն արարողակարգային նշանակություն չունեն, քանի որ Վեհափառ Հայրապետը հանդես է գալիս որպես ժողովրդի հոգևոր հայր։

«Պետք է հասկանանք, որ Ազգային ժողովը ժողովրդի կողմից ընտրված այն անձինք են, ովքեր ներկայացնում են հենց ժողովրդի ձայնը, ժողովրդի ակնկալիքները պետության շինության և զարգացման գործում։ Հետևաբար, Վեհափառը, որպես իր ժողովրդի հոգևոր հայր, բնականաբար, իր խոսքն ու ուղերձը պիտի ասեր և ասել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Կաթողիկոսի չհրավիրվելը կարելի՞ է դիտարկել որպես ավանդույթից հրաժարում, Տեր Պսակը նշեց, որ իր գնահատմամբ՝ խնդիրը ոչ թե ավանդույթի փոփոխության, այլ վերաբերմունքի դրսևորման մեջ է։

«Ես կարծում եմ՝ սա ավանդույթի վերացման հետ կապված չէ, այլ զուտ կառավարության, իշխանության հակաեկեղեցական, նաև Վեհափառի անձի հետ կապված դրսևորում է, որը ընդունելի չէ»,- ասաց նա։

Տեր Պսակի խոսքով՝ նման քայլերը կարող են բացասական արձագանք առաջացնել ոչ միայն եկեղեցական շրջանակներում, այլև հավատավոր ժողովրդի և աշխարհասփյուռ հայության շրջանում։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Կաթողիկոսի փոխարեն ելույթի հնարավորություն կարող է տրվել եկեղեցական կարգալույծ արված անձի, Տեր Պսակը նման հնարավորությունը գնահատեց որպես անընդունելի։

«Իրենք կարող են, ցանկացած պատահական մարդու էլ հրավիրել, ասել՝ արի, ելույթ ունեցիր, բայց արդյոք դա վավերակա՞ն է դարձնում այդ ամենը, մանավանդ կարգալույծ եղած անձի դեպքում»,- ասաց նա՝ հավելելով, որ եկեղեցական շնորհից զրկված անձը չի կարող ներկայացնել Եկեղեցու դիրքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին