Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 շաբաթ առաջ - 19:30 30-07-2026

4000 ուսանող ունենալու պահանջը կարող է խոչընդոտել նոր բուհերի զարգացմանը. փորձագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսվող՝ 4000 ուսանողի կրթելու հնարավորության պահանջը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել հատկապես նորաստեղծ մասնավոր բուհերի համար։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հաճախ սխալ է մեկնաբանվում նոր պահանջը. խոսքը ոչ թե այն մասին է, որ բուհը պարտադիր պետք է ունենա 4000 ուսանող, այլ այն, որ պետք է ունենա այդքան ուսանողի կրթություն կազմակերպելու ենթակառուցվածքային հնարավորություն։

«Բուհը կարող է փաստացի ունենալ ավելի քիչ ուսանող, բայց իր հնարավորություններով պետք է կարողանա կրթել մինչև 4000 ուսանողի։ Սա է պահանջի էությունը»,- նշեց նա։

Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ նման սահմանափակումը ճիշտ մոտեցում չէ։

«Աշխարհում բազմաթիվ բարձրակարգ բուհեր կան, որոնք մեծ թվով ուսանողներ չունեն, սակայն համարվում են որակյալ կրթական հաստատություններ։ Հետևաբար, նման չափանիշ սահմանելը ճիշտ չէ»,- ասաց Խաչատրյանը։

Նրա գնահատմամբ՝ առավել խոցելի վիճակում կհայտնվեն նորաստեղծ մասնավոր բուհերը, քանի որ դրանք միանգամից չեն կարողանա ապահովել 4000 ուսանողի կրթելու համար անհրաժեշտ շենքային և նյութատեխնիկական պայմանները։

Անդրադառնալով մարզային բուհերին՝ կրթության փորձագետը նշեց, որ այստեղ ևս խնդիրը ուսանողների փաստացի թիվը չէ, այլ համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը։

«Պարտադիր չէ, որ, օրինակ, Շիրակի համալսարանում սովորի 4000 ուսանող։ Կարևորն այն է, որ համալսարանն ունենա այդքան ուսանողի կրթություն կազմակերպելու հնարավորություն։ Բացի այդ, հնարավոր է նաև մարզային որոշ բուհերի միավորման տարբերակը, որպեսզի բավարարեն պահանջները»,- ասաց նա։

Խաչատրյանը հավելեց, որ 4000 ուսանողի կրթելու հնարավորությունը կարող է ապահովվել նաև երկհերթ ուսուցման կազմակերպմամբ, սակայն, նրա համոզմամբ, այդ պահանջը միևնույն է չափազանց խիստ է հատկապես գործունեությունը նոր սկսող մասնավոր բուհերի համար։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ