Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 28-07-2026

Ռուսաստանը հզոր երկիր է, մենք՝ փոքր, ո՞նց կարող ենք սանկցիաներ կիրառել. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակող քայլերի ֆոնին հանրային քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ինչու Երևանը նույն կերպ չի արձագանքում Մոսկվայի քաղաքականությանը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներին հարցրել է՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի զուսպ դիրքորոշումը, և արդյո՞ք Հայաստանը պետք է պատասխան սանկցիաներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։

Քաղաքացիների մի մասը նշել է, որ Հայաստանը չունի Ռուսաստանի նման տնտեսական և քաղաքական հնարավորություններ՝ նման քայլերի գնալու համար, իսկ մյուսները կարծում են, որ երկիրը պետք է աստիճանաբար նվազեցնի կախվածությունը և վարած քաղաքականությունը կառուցի սեփական շահերի հիման վրա։

«Ռուսաստանը հզոր երկիր է, ամեն ինչ ունի, մենք փոքր երկիր ենք, ո՞նց կարող ենք սանկցիաներ կիրառել։ Միգուցե ամենաճիշտը իրենցից հրաժարվելն է, բայց դա հեշտ ճանապարհ չէ»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ընդգծել է, որ Հայաստանը ներկայում փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել․ «Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, բայց դեռ չգիտի՝ ինչ է սպասվում։ Կարևորը խաղաղությունն է, որ մեր երիտասարդները պատերազմ չտեսնեն»։

Քաղաքացիներից ոմանք էլ նշել են, որ Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի տնտեսական դիվերսիֆիկացիան և արտաքին գործընկերների շրջանակի ընդլայնումը՝ այլևս մեկ ուղղությունից կախված չլինելու համար։

Մյուս հարցվածները ևս ընդգծել են, որ Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, սակայն հաշվի առնի նաև իր հնարավորություններն ու անվտանգային շահերը։

«Փոքր երկիրը պետք է ճիշտ հաշվարկի քայլերը։ Կարևորը՝ մեր շահերը պաշտպանենք և այնպիսի որոշումներ ընդունենք, որոնք վնաս չեն հասցնի ժողովրդին»,- նշել են քաղաքացիները։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին