Ներքին Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 21:14 27-07-2026

Երևանում ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն

Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։

Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութ: