Ներքին 3 ամիս առաջ - 10:16 27-07-2026

Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ հուլիսի 24-ին անցկացվել է «Գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի գործելակերպեր» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։

«Աշխատաժողովն անցկացվել է ՄԻՊ հաստատությունում մեկնարկած Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքների համատեքստում։ Այն նպատակ ուներ ամրապնդելու աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ գենդերային հավասարության խթանման, անվտանգ և ներառական աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքման ուղղություններով։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակում գենդերային հավասարության՝ որպես առաջնահերթ ուղղության, և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ներկայացմամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։ Նա ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և անդրադարձել այդ ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։

Արմեն Նավասարդյանը նաև ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ կարևորելով այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական ամրապնդումը։

Այնուհետև ՄԱԶԾ-ի Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը ներկայացրել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրմանն ուղղված ինստիտուցիոնալ պատրաստվածության ամրապնդմանն առնչվող հարցերը՝ անդրադառնալով կազմակերպության կարողությունների, ներքին համակարգերի և գործելակերպերի զարգացման կարևորությանը։

Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել ՄԱԶԾ-ի հաղորդակցության մասնագետ, Սեռական շահագործումից, բռնությունից և ոտնձգությունից պաշտպանության հարցերով պատասխանատու Հովհաննես Սարաջյանը և ՄԱԶԾ-ի մոնիթորինգի և հաշվետվողականության մասնագետ Մարիաննա Ավդալյանը, որոնք մասնակիցներին ներկայացրել են գենդերային հավասարության խթանման, անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման և աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և սեռական ոտնձգության կանխարգելմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատավայրում սեռական ոտնձգության դեպքերի կանխարգելման և հնարավոր դեպքերին պատշաճ արձագանքման հարցերը։

Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որին հաջորդել է խմբային աշխատանք՝ աշխատավայրում սեռական շահագործման, բռնության, ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերին արձագանքման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

Մասնակիցները ներկայացրել են խմբային աշխատանքի արդյունքները և քննարկել հետագա քայլերը:
Աշխատաժողովը կարևոր հարթակ է դարձել գենդերային հավասարության, անվտանգ և հարգալից աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքման վերաբերյալ իրազեկվածության և կարողությունների ամրապնդման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները միտված են գենդերային հավասարության գործելակերպերի ինստիտուցիոնալ ամրապնդմանը, աշխատակազմի կարողությունների զարգացմանը և այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ ապահովված են հավասար հնարավորություններ, փոխադարձ հարգանք և անվտանգություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել