Ներքին 3 ամիս առաջ - 09:26 27-07-2026

9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից

Այս թվերը 2024–2025 թվականներին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհված մարդկանց քանակն է, այդ թվում՝ 21 զինծառայող, իսկ 13 189 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը։

Պետրոսյանը մասնավորապես գրել է․

«Իմ պատկերացրած բանակը
Մաս 3
Վարորդական իրավունքի պարտադիր առկայություն
9098 ՃՏՊ, 616 զոհ։

Այս թվերը 2024–2025 թվականներին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհված մարդկանց քանակն է, այդ թվում՝ 21 զինծառայող, իսկ 13 189 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այս խնդրի լուծման մասին պետք է մտածել ոչ թե հետևանքները վերացնելով, այլ պատճառները կանխելով։

Եթե ցանկանում ենք առաջիկա տարիներին առնվազն նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների և զոհերի թիվը, ապա վարորդական կրթությունը պետք է սկսվի ոչ թե 18 տարեկանից հետո, այլ դպրոցից։

Իմ առաջարկն է, որ բոլոր աշակերտները դպրոցում պարտադիր սովորեն երթևեկության կանոնները, իսկ բանակ զորակոչվող աշակերտները փուլային ծրագրով անցնեն նաև գործնական վարորդական ուսուցում, հանձնեն տեսական և գործնական քննությունները և մինչև զորակոչվելը ստանան վարորդական վկայական։

Եթե մենք խոսում ենք պրոֆեսիոնալ զինվոր պատրաստելու մասին, ապա մեքենա վարել կարողանալը պետք է լինի պարտադիր հմտություն, ինչպես զենքին տիրապետելն ու առաջին բուժօգնություն ցուցաբերելը։

44-օրյա պատերազմի ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ հաստիքային վարորդը վիրավորվում էր, զոհվում կամ այլևս չէր կարողանում կատարել իր պարտականությունները։ Այդ պահին խնդիրներ էին առաջանում վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության, զինամթերքի, սննդի և ընդհանուր լոգիստիկ ապահովման գործում։ Եթե յուրաքանչյուր զինվոր անհրաժեշտության դեպքում կարողանա նստել ղեկին, բանակի շարժունակությունն ու մարտունակությունը զգալիորեն կբարձրանան։

Այս նախաձեռնությունը լուծում է նաև մեկ այլ կարևոր խնդիր։
Այսօր վարորդական վկայական ստանալու համար քաղաքացին տեսական և գործնական քննությունների, ինչպես նաև վկայականի տրամադրման համար վճարում է 28 000 դրամ։ Եթե չի հանձնում քննությունը, հաջորդ օրը առաջին վերահանձնման համար վճարում է 45 000 դրամ, երկրորդի համար՝ 30 000 դրամ։ Բոլորս էլ գիտենք, որ շատերը քննությունը հանձնում են միայն երկրորդ կամ երրորդ վերահանձնումից հետո։

Այս համակարգի արդյունքում պետությունը փաստացի տասնյակ հազարավոր դրամներ է վերցնում քաղաքացիների գրպանից, այն դեպքում, երբ վարորդական պատրաստվածությունը կարող է կազմակերպվել պետական կրթական ծրագրի շրջանակում։

Եթե այս ծրագիրը ներդրվի, հազարավոր ընտանիքներ կազատվեն այդ ավելորդ ֆինանսական բեռից, իսկ երիտասարդները բանակ կմեկնեն արդեն անհրաժեշտ հմտությամբ։

Այս նախաձեռնությունը միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիր.
1. Կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարներն ու զոհերի թիվը՝ ավելի պատրաստված վարորդների շնորհիվ։
2. Բանակը մշտապես կունենա անհրաժեշտ թվով պատրաստված վարորդներ։
3. Կբարձրանա ստորաբաժանումների շարժունակությունն ու լոգիստիկ ապահովումը։
4. Կարագանա վիրավորների տարհանումն ու առաջին բուժօգնության կազմակերպումը։
5. Քաղաքացիները կազատվեն վարորդական քննությունների և վերահանձնման բարձր վճարներից։
6. Ծառայությունից հետո երիտասարդներն անմիջապես կունենան աշխատաշուկայում պահանջված հմտություն և ավելի հեշտ աշխատանք կգտնեն։

Հաջորդ մասում կխոսեմ Էլիտար ստորաբաժանման մասին»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել