Սպորտ 2 ամիս առաջ - 22:01 24-07-2026

Ալ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլի»։

Սակայն 26-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարիերան շարունակելու այլ հեռանկարային տարբերակ ևս ունեցել է։

Ինչպես հաղորդում է լրագրող Անար Իբրահիմովը, Սպերցյանը կարող էր հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական «Սանդերլենդի» ներկայացուցիչները կապի մեջ են եղել ֆուտբոլիստի ընտանիքի հետ։

«Սև կատուները» պատրաստ են եղել վճարել կիսապաշտպանի հրաժարագինը, որը կազմում էր 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սպերցյանին ամենևին չի անհանգստացրել այն հանգամանքը, որ ԱՊԼ-ից ստացված առաջարկը ֆինանսական տեսանկյունից շատ ավելի պակաս շահավետ էր, քան «Ալ-Ահլիի» առաջարկած պայմանագիրը։

Այնուամենայնիվ, ֆուտբոլի հետ կապ չունեցող որոշակի պատճառներով, գործն այդպես էլ չի հասել ակումբների միջև ուղիղ և պաշտոնական բանակցությունների:

Հիշեցնենք, որ «Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը և պատրաստվում է ներկայացնել Անգլիան Եվրոպա լիգայի խաղարկությունում։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում