Ներքին 1 ամիս առաջ - 19:07 24-07-2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոմբինատի տնօրենը

Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։

Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար»,– Sputnik Արմենիային տեղեկացրին ՔԿ–ից։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ կոմբինատի դռների կապարակնիքները հանվել են, սակայն աշխատանքը չի վերսկսվել, գույքագրում է արվում։