Արտաքին 1 ամիս առաջ - 19:45 24-07-2026

Կոմիտասի պատմական ձայնը նոր շնչով․ պոլսահայ երգչուհի Սիբիլը՝ իր նախագծի մասին

Պոլսահայ երգչուհի Սիբիլը երաժշտական պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող իր նոր նախագծով միևնույն ստեղծագործության մեջ միավորվել է Կոմիտաս վարդապետի՝ ավելի քան մեկ դար առաջ ձայնագրված պատմական ձայնի հետ։

Արհեստական բանականության կիրառմամբ կյանքի կոչված «Արորն ու Տատրակը» նախագիծն ուշադրության է արժանանում ոչ միայն հայկական երաժշտական ժառանգության պահպանման, այլև ապագա սերունդներին այն փոխանցելու տեսանկյունից։

Երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է 6 տարվա աշխատանքի արդյունք հանդիսացող այս նախաձեռնության, Կոմիտասի ձայնի հետ «դուետ» կատարելու ընթացքում ապրած զգացումների և արվեստում արհեստական բանականության (ԱԲ) դերի մասին։

– Ձեր վերջին տեսահոլովակը, որտեղ դուետ եք կատարում Կոմիտասի պատմական ձայնագրության հետ, մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Ինչպե՞ս ծնվեց այս արտասովոր նախագծի գաղափարը։

– Մոտ 6 տարի առաջ պատահաբար լսեցի «Արորն ու Տատրակը» ստեղծագործությունը հենց Կոմիտասի կատարմամբ։ Այն լսելուն պես ակամայից մտածեցի. «Երանի կարողանայի այս ստեղծագործությունը կատարել Կոմիտաս վարդապետի ձայնի հետ միասին»։ Այդ գաղափարը ծնվեց բացառապես ներքին զգացողությունից։ Այդ պահին ծնված երազանքը տարիների ընթացքում վերածվեց այս նախագծի։

– Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար զգացմունքային և ստեղծագործական առումով ավելի քան հարյուր տարի առաջ ձայնագրված Կոմիտասի ձայնի հետ նույն ստեղծագործության մեջ հանդես գալը։

– Դա ինձ համար միաժամանակ և՛ չափազանց հուզիչ, և՛ առաջին հայացքից անհնարին թվացող
փորձառություն էր։ Ձայնագրման ընթացքում մեծ պատասխանատվություն էի զգում։ Օրեր շարունակ աշխատեցի, որպեսզի արժանի լինեմ Կոմիտասի անկրկնելի ու անգնահատելի ձայնին, նրա մեկնաբանությանը և թողած ժառանգությանը։ Ստեղծագործությունը նաև տեխնիկական առումով բավական բարդ էր։ Իմ մեկնաբանությունը ներառելիս փորձել եմ հնարավորինս ճշգրիտ փոխանցել նրա ձայնային նրբերանգներն ու արտահայտչականությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»