Արտաքին 4 ամիս առաջ - 22:40 23-07-2026

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ցանկացած սցենարի. Կաց

Իրանի հետ հարաբերություններում Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման և խիստ կպատասխանի հարձակման դեպքում։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշում ընդունելուն։ Հարվածը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլորը:
«Մենք պատրաստվում ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Եթե Իրանը հարձակվի, ապա ջախջախիչ պարտություն կկրի»,- Կացի խոսքերը մեջբերում է իսրայելական Ynet նորությունների պորտալը։

Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարանները բացելու մասին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է