Ներքին 1 ամիս առաջ - 18:53 22-07-2026

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մերցի հետ. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը:

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:

«Գերմանիայի կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար»,- լրագրողներին ասել է Կոռնելիուսը:

Կողմերը չեն շրջանցել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի կապերը։