Արտաքին 5 ամիս առաջ - 14:07 03-05-2026

Թրամփի և Մերցի միջև տարաձայնությունները անցել են անդառնալիnւթյան կետը. Վուչիչ

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև տարաձայնությունները անցել են անդառնալիության կետը, ինչը կործանարար կանդրադառնա նաև սերբական տնտեսության վրա։

Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը կկրճատվի ավելի քան հինգ հազար մարդով, ինչը կգերազանցի նախկինում հնչեցված պլանները։

«Չէի սպասում, որ ամերիկացիները նման արագությամբ կսկսեն առճակատումը գերմանացիների հետ Եվրոպայում. ես կարծում էի, որ մենք մի փոքր կսպասենք դրան, և Թրամփի այս հայտարարությունը առաջին հինգ հազար զինվորականների դուրսբերման մասին չափազանց լուրջ և կարևոր ազդանշան է։ Ակնհայտ է, որ շահերն այլևս չեն համընկնում, և մենք հասել ենք անդառնալիության կետին։ Չեմ կարծում, որ սերբական տնտեսության, տնտեսվարման և քաղաքականության համար լավ է, որ այդ հարաբերությունները վատ լինեն»,- ասել է Վուչիչը։

Վուչիչը ապրիլի 21-ին Գերմանիայի հետ տնտեսական համագործակցության 25-ամյակի տոնակատարության ժամանակ հիշեցրել է, որ Գերմանիան պաշտոնական Բելգրադի գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է արդեն տասը տարի՝ տարեկան ավելի քան 10 միլիարդ եվրո առևտրաշրջանառությամբ, իսկ գերմանական կապիտալով ընկերությունները Սերբիայում 80 հազար մարդու են աշխատանքով ապահովել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը