Ներքին 3 ամիս առաջ - 17:25 22-07-2026

Հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման նպատակով

ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը, դրանց տարածման ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների մեղմմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Հատկապես ակտիվ իրազեկման աշխատանքներ են իրականացվում հանգստի և զբոսաշրջության գոտիներում, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է՝ պայմանավորված մարդկային գործոնով։ Այդ տարածքներում բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվում է իրազեկում, փակցվում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պաստառներ, բաժանվում են տեղեկատվական թռուցիկներ, իսկ քաղաքացիների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ։

Հրդեհավտանգ այս օրերին հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում փրկարարական ծառայողներն ու էկոպարեկները համատեղ մշտադիտարկում են իրականացնում անտառածածկ և բուսածածկ տարածքներում։

Կրկին հորդորում ենք լինել զգոն, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան

Ձեզ գուցե հետաքրքրի