Ներքին 3 ամիս առաջ - 13:02 22-07-2026

Ապահովագրված անձանց թիվն աճել է․ Սամվել Խարազյան

Մենք՝ ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո կազմել ենք հաշվետվություն, որը նաև հասանելի է մեր հիմնադրամի կայքէջում և ցանկացած քաղաքացի կարող է ծանոթանալ դրանց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժ/պ Սամվել Խարազյանը՝ հիմնադրամի աշխատանքներն ամփոփելիս:

«Հիմնադրամի ստեղծումից՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետո, ապահովագրված քաղաքացիների թվաքանակն ավելացել է շուրջ 14%-ով: Եթե տարեսկզբին մենք խոսում էինք 2026 թվականի ընթացքում շուրջ 1,6 միլիոն շահառուների սպասարկման մասին, ապա հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվը շուրջ 1,8 միլիոն անձ է կազմում:

Այդ աճի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն՝ այս աճը հիմնականում 200,000 դրամ և բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվաքանակի աճով է պայմանավորված: Միայն տարեսկզբի, այսինքն՝ հունվար ամսվա դրությամբ մեր այս շահառուների թվաքանակի աճը կազմել է ավելի քան 30%»,- մանրամասնել է նա:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան