Արտաքին 4 ամիս առաջ - 10:41 22-07-2026

Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դիվանագիտական անհարմար միջադեպ է տեղի ունեցել. երբ Մերցը հայտարարել է, թե ոչինչ չգիտի Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների որևէ գաղտնի հանդիպման մասին, Ալիևը անմիջապես հակադարձել է՝ հաստատելով, որ նման հանդիպում իրականում կայացել է Բաքվում։

Ինչպես հաղորդում է տեղական լրատվամիջոցը, Ադրբեջանի նախագահը պնդել է, որ ադրբեջանական կողմը նախապես չի տեղեկացվել այդ բանակցությունների մասին, և ադրբեջանական տարածքն օգտագործվել է առանց Բաքվի իմացության։

Իրավիճակն ավելի է լարվել, երբ Գերմանիայի կանցլերը նշել է, թե Բեռլինն առաջարկում է բանակցություններ, սակայն Վլադիմիր Պուտինը հրաժարվում է սեղան նստել, ինչին ի պատասխան Ալիևը բացահայտել է թռիչքների տվյալները՝ ընդգծելով, որ ռուս պաշտոնյաները Բաքու են ժամանել գերմանական պատվիրակության հետ նույն ամսաթվերին։

Այս հրապարակային հակասությունը լուրջ հարցեր է առաջացրել Եվրոպայում Ռուսաստանի հետ կուլիսային հնարավոր շփումների և Ուկրաինային աջակցելու վերաբերյալ Գերմանիայի պաշտոնական հայտարարությունների իրական համատեքստի շուրջ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը