Արտաքին 4 ամիս առաջ - 19:28 21-07-2026

Wildberries-ը դադարում է գիշերը աշխատել՝ ԱԹՍ-ների հարձակումներից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոնի վրա տեղի ունեցած հարձակումից հետո Wildberries ընկերությունը հուլիսի 21-ից փոխում է Մոսկվայի մարզում գտնվող իր երեք խոշորագույն լոգիստիկ օբյեկտների՝ Կոլեդինոյի, Նովոկոլեդինոյի և Սինկովոյի պահեստների աշխատանքային գրաֆիկը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ պահեստներն այլևս չեն աշխատի գիշերային ժամերին՝ 02:00-ից մինչև 06:00-ն, իսկ աշխատակիցներից պահանջվում է պարտադիր լքել տարածքը նշված ժամանակահատվածում։

Աշխատանքային ռեժիմի սահմանափակման այս արտակարգ որոշումը կայացվել է հուլիսի 18-ին Wildberries-ի երկու խոշոր լոգիստիկ կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի իրականացրած ողբերգական հարձակումից հետո, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։

Իրավիճակի լրջությունը հաշվի առնելով՝ մասնագետները, իրավաբաններն ու տնտեսագետները տուժած վաճառողների հետ միասին արդեն քննարկում են հարձակման հասցրած ֆինանսական ու լոգիստիկ ծանր հետևանքները, որոնք էական ազդեցություն են ունենալու ամբողջ շուկայի վրա։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է