Ներքին 2 ամիս առաջ - 21:38 20-07-2026

Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը։

Նշենք, որ Ավետիս Առաքելյանը տևական ժամանակ ինտրիգ էր պահպանում՝ մանդատը վերցնելո՞ւ է, թե՞ ոչ։ Նրա լռությունը լայն քննարկումների առիթ էր դարձել փորձագիտական շրջանակներում։ Շատերը համոզմունք էին հայտնում, որ, ի վերջո, նա կվերցնի մանդատն ու կանցնի աշխատանքի Ազգային ժողովում։

Հիշեցնենք, որ Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակի առաջին տասնյակում էր։

Oragir.News-ը օրեր առաջ գրել էր, որ խոսակցություններ են շրջանառվում, թե Գյումրու քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» մեջ է մտել կենտրոնական իշխանության հետ։

Նշենք նաև, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձնել պատգամավորական մանդատները։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի