Արտաքին 2 ամիս առաջ - 12:24 20-07-2026

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 208-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է կառավարության հրապարակած ամենօրյա ամփոփագրում:

Երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել է օթևանից: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալի վնասվածքներ ստացել:

Որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 39 935-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում:

Օգնություն է ցույց տրվել 128 324 ընտանիքի, 23 820 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին բաժանվել է 10 964,97 տոննա սննդամթերք:

Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան: Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել է երկու երկրաշարժ՝ 7,2 և 7,5 մագնիտուդով:

Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1 388 հետցնցում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը