Արտաքին 4 ամիս առաջ - 19:10 19-07-2026

Հարավային Կովկասը դարձել է եվրոպական քաղաքականության բաղադրիչը

Եթե Եվրոպան չի ցանկանում հետ մնալ աշխարհում ընթացող գործընթացներից, ապա պետք է ակտիվ դիրքորոշում զբաղեցնի Հարավային Կովկասի նկատմամբ՝ տարածաշրջաններից մեկի, որը էներգիայի մատակարար է և դարպաս դեպի Կենտրոնական Ասիա։ Այս մասին ասվում է գերմանական «Cicero» ամսագրի հոդվածում։

Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը գրեթե բացառապես ընկալվում էր Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տեսանկյունից։ Պատերազմը գերակշռում էր քաղաքական ընկալման մեջ, սակայն ոչ այս տարածաշրջանի աշխարհառազմավարական ներուժի գնահատման։ Այն բանից հետո, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ նախաձեռնությունը, այս տեսակետը սկսեց փոխվել եվրոպական մայրաքաղաքներում։

Սահմանային հարցերը, ականազերծումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները մինչև այժմ ամբողջությամբ լուծված չեն։ Այնուամենայնիվ, ռազմավարական համատեքստը արմատապես փոխվել է։ Եվրոպան սկսում է Հարավային Կովկասը դիտարկել ոչ միայն որպես հակամարտության գոտի, այլև որպես կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։

Հարավային Կովկասն այսօր շատ ավելին է, քան պարզապես Սև և Կասպից ծովերի միջև գտնվող տարածաշրջան։ Այն դարձել է եվրոպական աշխարհաքաղաքականության և մրցակցային քաղաքականության կարևորագույն աշխարհառազմավարական բաղադրիչը։ Շարունակելով տարածաշրջանը դիտարկել բացառապես անցյալի հակամարտությունների պրիզմայով՝ կարելի է աչքաթող անել դրա աճող կարևորությունը Եվրոպայի էներգամատակարարման, արդյունաբերական մրցունակության և Կենտրոնական Ասիայի ու զարգացող շուկաների հասանելիության համար։ Նրանք, ովքեր ճիշտ կգիտակցեն այս կապի կարևորությունը, կսահմանեն 21-րդ դարի եվրոպական կարգը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է