Արտաքին 2 ամիս առաջ - 19:08 18-07-2026

Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել

Մոսկվայում սպասվող շոգ եղանակի ֆոնին քաղաքի տրանսպորտի դեպարտամենտը վարորդներին հորդորել է առավել ուշադիր լինել և ոչ մի դեպքում մեքենայում առանց հսկողության չթողնել երեխաներին ու կենդանիներին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը նախազգուշացրել էր մայրաքաղաքում սպասվող ծայրահեղ շոգի մասին։ Կանխատեսումների համաձայն՝ կիրակի և երկուշաբթի օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է հասնել մինչև +30 աստիճանի։

«Այս շաբաթ-կիրակի շոգ կլինի։ Մենք խնդրում ենք վարորդներին երեխաներին և կենդանիներին մեքենայի սրահում չթողնել։ Կանխատեսողները խոստանում են ջերմաստիճանի բարձրացում մինչև 30 աստիճան»,– նշվում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հիշեցրել է շոգ եղանակին անվտանգ տեղաշարժի հիմնական կանոնների մասին։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում ճանապարհ ընկնելուց առաջ լավ օդափոխել մեքենայի սրահը, օգտագործել արևային ակնոց և արևապաշտպան քսուք, ճանապարհին ուշադիր հետևել ինքնազգացողությանը, կրել բնական գործվածքներից պատրաստված թեթև հագուստ և հնարավորինս շատ ջուր խմել՝ օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում