Արտաքին 2 ամիս առաջ - 22:05 16-07-2026

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Դուբայի կառավարության մամուլի ծառայության՝ Х սոցիալական ցանցում տարածած հաղորդագրությունում։

«Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը հերքում է Դուբայի կենտրոնում պայթյունների մասին Reuters-ի հաղորդագրությունը և հայտարարում, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է պարզաբանման մեջ։

Reuters-ը վկայակոչելով ականատեսներին՝ հայտնել էր Դուբայի կենտրոնում պայթյունների լսվելու մասին, սակայն մանրամասներ չէր ներկայացրել։

Հուլիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարել էին Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին՝ վերջինիս ներկայացնելով Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու մեղադրանք։ Դրանից մի քանի օր անց Թեհրանը հայտարարել էր ծովային անցուղու փակման մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, հրամայել էր վերականգնել Հորմուզի նեղուցի շրջափակումը, որն, ըստ նրա, առնչվում է միայն իրանական նավերին և բեռներին։ Այս ողջ ընթացքում կողմերը հարվածներ են փոխանակել։

Սրացման այս փուլը հաջորդել է հակամարտության ավարտի մասին կողմերի հուշագիր կնքելուց ընդամենը երեք շաբաթ անց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի