Ներքին 3 տարի առաջ - 09:59 01-04-2023

Սակուրաներից ճիշտը չկա․ ծառերի տապալման մասին հաղորդագրությունները՝ հանուն Ավինյանի ծրագրի

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին շրջանում շատ հետևողականորեն անդրադառնում է քամու հետեւանքով ծառեր տապալվելու դեպքերին։ Ընդամենը վերջին երկու օրվա ընթացքում ծառեր տապալվելու մասին 2 հաղորդագրություն են տարածել, մեկը վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջաններին, մյուսը՝ Շենգավիթին եւ Քանաքեռ-Զեյթունին։

Նկատենք, որ միշտ էլ Երեւանում ծառերի տապալման դեպքեր լինում են, սակայն ՀՈԱԿ-ը նույն նախանձախնդրությամբ չի անդրադառնում այս դեպքերին։ Եւ սա ամենեւին էլ պատահական չէ, հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց ծրագրի շրջանակներում, երբ «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը փոխարինվում են կենսունակ, գեղազարդ ծառերով»։

Այսպիսի հաղորդագրություններով ՀՈԱԿ-ը փորձում է դիրքորոշում ձեւավորել, թե Երեւանի հաստաբուն ծառերը ծերացած են, ոչ մի օգուտ չեն տալիս, ավելին՝ կարող են տապալվել՝ վնասելով մեզ, մեր գույքը, հետեւաբար՝ Ավինյանի սիրելի «սակուրաներից» ճիշտը չկա։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի