Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:07 16-07-2026

Մի քանի վայրկյանում՝ վեճից կրակոցներ ու վրաերթ․ ինչ է կատարվել Վարդավառին

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանում և հանրապետությունում կրակոցներով ու զենքի կիրառմամբ միջադեպերը հասարակական անվտանգության վերաբերյալ հիմնավոր մտահոգություններ են առաջացրել։

Հուլիսի 12-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած կրակոցների գործով նոր մանրամասներ են հրապարակվել։ Համացանցում տարածվել են միջադեպի տեսագրությունները, իսկ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործով արդեն երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Հրապարակված տեսանյութերում, այդ թվում՝ Shamshyan.com-ի կողմից տարածված կադրերում, երևում է, որ միջադեպին նախորդել է ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանից հետո կողմերի միջև սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Կադրերում երևում է, թե ինչպես է մասնակիցներից մեկը ատրճանակով կրակում մեկ այլ անձի ուղղությամբ, այնուհետև՝ ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո նրան վրաերթի է ենթարկում ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում շարունակվում է քաշքշուկը։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով երկու անձ տեղափոխվել է բուժհաստատություն։

Այս իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Մասնագետները միակարծիք չեն այսպիսի ողբերգական միջադեպերի պատճառների և դրանց դեմ պայքարի արդյունավետ մեթոդների ընտրության հարցում։ Ոմանք կարծում են, թե ՔՊ-ի կողմից մրցակիցներին ուղղված ատելությունը վատ է անդրադառնում քաղաքացիների վրա։ Վերջիններս ագրեսիվ են դառնում, միմյանց և ժողովրդի նկատմամբ անհարգալից են վարվում։ Եվ արդյունքում շատանում են զենքի կիրառմամբ միջադեպերը, որոնց մի մասն ողբերգական ավարտ է ունենում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել էին կրակված պարկուճներ, գնդակ, կրակոցի հետքերով ավտոմեքենա, վնասված մի քանի մեքենաներ, ինչպես նաև արնանման հետքեր և այլ առարկաներ, որոնք կարող էին նշանակություն ունենալ քննության համար։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում նախ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մեկ անձի նկատմամբ, իսկ այժմ՝ ևս երկու անձի նկատմամբ։ Այսպիսով, գործով քրեական հետապնդման ենթարկվողների թիվը հասել է երեքի։

Նրանցից մեկ անձ ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով, իսկ մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Քննչական մարմինները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները, մասնակիցների գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև յուրաքանչյուր անձի հնարավոր դերակատարումն ու իրավական պատասխանատվության շրջանակը։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին