Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:36 15-07-2026

Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ վերջինը մասամբ հայտնվել է մայթին․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա և Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են «Renault» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: