Արտաքին 4 ամիս առաջ - 11:34 15-07-2026

Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի քաղաքական կյանքում տեղի է ունեցել խոշորագույն փոփոխություն. երկրի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, ձայների ճնշող մեծամասնությամբ պաշտոնից ազատել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և նրա գլխավորած ամբողջ կառավարությանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, կառավարության հրաժարականի օգտին կողմ է քվեարկել 258 պատգամավոր, ընդ որում՝ նախագահական «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության պատգամավորները ծափահարություններով են ճանապարհել պաշտոնաթող վարչապետին, մինչդեռ ընդդիմադիր գործիչները վրդովմունք են հայտնել՝ հարց բարձրացնելով, թե այդ դեպքում ինչու է նման հրաշալի կառավարությունը ստիպված եղել լքել իր պաշտոնները։

Ըստ BBC-ի հաղորդած տեղեկությունների այսօր՝ չորեքշաբթի օրը խորհրդարանին կարող է ներկայացվել նոր վարչապետի թեկնածությունը, իսկ հաստատման պաշտոնական քվեարկությունը նախատեսվում է անցկացնել հաջորդ օրը: Այս պահին կառավարության նոր ղեկավարի ամենահավանական թեկնածուներից և գլխավոր ֆավորիտներից է համարվում Նաֆտոգազի գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկին, ում կենսագրությունն ու մասնագիտական ուղին այժմ գտնվում են փորձագիտական և մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում, քանի որ նրանից են սպասվում երկրի տնտեսական ու էներգետիկ քաղաքականության հետագա առանցքային բարեփոխումները։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը