Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 14-07-2026

Փոքր հակասություններ նկատում եմ, բայց լուրջ չէ․ քաղաքացին՝ իշխանության ճաքերի մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Իշխանության ներսում հնարավոր հակասությունների, վերջին փոփոխությունների և երկրում առկա խնդիրների վերաբերյալ Oragir.News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու՝ արդյոք նրանք նկատո՞ւմ են իշխանական թիմում տարաձայնություններ։

Որոշ քաղաքացիներ նշեցին, որ իշխանության ներսում հնարավոր «ճաքերի» մասին հստակ գնահատական տալ դժվար է, քանի որ ներքին գործընթացներին տեղյակ չեն։

«Իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ կան, թե ոչ՝ մենք չենք կարող ասել։ Դա փակ տարածք է, մենք չգիտենք՝ ներսում ինչ է կատարվում»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ ևս պետք է զգուշավոր լինել։ «Ճիշտ չի լինի կարծիք հայտնել մի բանի մասին, որին ամբողջությամբ տեղյակ չենք»,- ասաց նա։

Միաժամանակ որոշ քաղաքացիներ նշեցին, որ իշխանության ներսում անհանգստություն կամ տարաձայնությունների նշաններ նկատում են։

«Փոփոխությունների մասին չեմ խոսում, բայց կարծես թե ինչ-որ խլրտոց կա։ Կան բաներ, որոնք այսօրվա իրավիճակին ու մարդկանց կյանքին այնքան էլ չեն համապատասխանում»,- նշեց մեկ այլ քաղաքացին։

Նրա խոսքով՝ հասարակությունը տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրների է բախվում։

«Ուր դիմում ես, ինչ-որ խնդիր առաջանում է։ Թոշակի, առողջապահության, տարբեր հարցերով մարդիկ ստիպված են լինում տարբեր տեղեր դիմել, վճարել։ Շատերը դեռ չեն բարձրաձայնում այդ խնդիրները»,- ասաց նա։

Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իշխանության ներսում հակասություններ տեսնում է, սակայն դրանք, իր գնահատմամբ, լուրջ բնույթ չեն կրում։

«Հեռուստացույցով նայելիս որոշ բանավեճերում փոքր հակասություններ նկատում եմ, բայց դա սովորական ներքին գործընթաց է»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով սոցիալական խնդիրներին, նշեց, որ իր հիմնական դժգոհությունը ոչ թե իշխանության ներքին հարաբերություններից է, այլ քաղաքացիների առօրյա դժվարություններից։

«Մեր 85-ամյա տատիկը առողջական խնդիրներ ունի, իսկ շտապօգնության կանչը դարձել է 10 հազար դրամ։ Կուզենայի, որ այդ հարցին ուշադրություն դարձնեն, քանի որ թոշակառուների համար դա մեծ գումար է»,- ասաց նա։

Քաղաքացին նաև անդրադարձավ Երևանի մաքրության խնդրին՝ նշելով, որ որոշ հատվածներում աղբահանության վիճակը բավարար չէ։

«Կոմիտասի հատվածում աղբամանների վիճակը շատ վատ էր։ Կուզենայի, որ քաղաքային մաքրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնեն»,- նշեց հարցման մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում