Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:36 14-07-2026

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Մերձավոր Արևելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում և ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Այս պայմաններում նավթի գների դինամիկան փոփոխվում է։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետևանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ առաջիկա 6 ամիսները կարևոր փորձություն կլինեն շուկաների համար։ Հիմնական սցենարը ենթադրում է ճգնաժամի աստիճանական մեղմացում և Հորմուզի նեղուցի վերաբացում, սակայն կրկնակի սրացման դեպքում ճնշում կլինի բաժնետոմսերի և պարտատոմսերի վրա՝ միաժամանակ աջակցելով ապրանքային շուկային և ոսկուն։ «Գլոբալ ներդրումային հեռանկարներ. հուլիս 2026թ.» վերլուծության մեջ ներկայացրել են հիմնական դիտարկումները և ներդրումային հեռանկարները։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները նշում են, որ, ընդհանուր առմամբ, ներդրումային որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուշադրությունը չսևեռել միայն կարճաժամկետ իրադարձությունների վրա, այլ կենտրոնանալ կառուցվածքային դիմակայունության, գնագոյացման ազդեցության և արտաքին ցնցումները կլանելու ընկերությունների կարողության վրա։ Այս հատկանիշները կարելի է գտնել տարբեր տարածաշրջաններում և տնտեսության տարբեր ոլորտներում։ Ստորև ներկայացված են ակտիվների հիմնական դասերի վերաբերյալ հիմնական համոզմունքները․

• Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ
o ԱՄՆ-ի պարտատոմսերի ժամկետայնության (Duration) նկատմամբ դեռևս պահպանվում է փոքր-ինչ զգուշավորություն, գրեթե չեզոք դիրքորոշում՝ հաշվի առնելով աշխատաշուկայի դիմակայունությունը, գնաճային ճնշումների կայուն բնույթը և Դաշնային պահուստի ավելի կոշտ դիրքորոշումը։
o Եվրոպայում, նույնիսկ եթե Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի բարձրացնի տոկոսադրույքները, չի ակնկալվում բարձրացումների ամբողջական ցիկլ, ինչը նպաստավոր է եկամտաբերության կորի կարճ հատվածի համար։ Այդ պատճառով նախապատվությունը տրվում է եվրագոտու ռիսկային պետական պարտատոմսերին՝ բարձր վարկանիշ ունեցող պետական պարտատոմսերի համեմատ։
o Միացյալ Թագավորությունում չի սպասվում տոկոսադրույքների բարձրացման ամբողջական ցիկլ և առայժմ դրական է գնահատվում ժամկետայնությունը, հատկապես եկամտաբերության կորի կարճ հատվածում, թեև հարկաբյուջետային ռիսկերը դեռևս զգուշավորություն են պահանջում։
o Զարգացող շուկաների պարտքային գործիքների նկատմամբ, հատկապես Լատինական Ամերիկայում, դրական գնահատումը մնացել է անփոփոխ։
Բաժնետոմսերի դեպքում շարունակվում է հավասարակշռված մոտեցումը՝ նախապատվությունը տալով դիմակայուն բիզնեսներին և ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերություններին։ Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ գրավիչ պաշտպանական ոլորտները, մասնավորապես՝ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահության ոլորտները, ինչպես նաև արդյունաբերության և նյութերի ոլորտների որակյալ ընկերությունները։

Ներկայումս տնտեսական միջավայրի պակաս բարենպաստ պայմանները դեռևս փոխհատուցվում են շուկայում առկա բարձր իրացվելիությամբ և ընկերությունների շահույթի կայուն աճով։ Նման պայմաններում անհարժեշտ է պահպանել ռիսկի նկատմամբ զգուշավորություն, կիրառելով ռիսկերի հեջավորման միջոցներ և առաջնահերթություն տալով ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ շուկայի կենտրոնացվածության ռիսկը նվազեցնելու նպատակով։

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան