Արտաքին 1 ամիս առաջ - 20:32 13-07-2026

Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կալլաս

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը շարունակում է Սև ծովի ռազմավարության իրականացումը, սակայն Վրաստանի իշխանությունների հետ քաղաքական շփումների բացակայության պատճառով շեշտը դնում է վրաց ժողովրդին աջակցելու վրա։

«Եվրոսկոպ»-ի հետ զրույցում Կալլասը նշել է, որ Բրյուսելում քննարկել են նաև, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել Վրաստանի քաղաքացիներին, որ նրանք «չկորցնեն Եվրոպայի նկատմամբ հույսը»։

Նրա իսկ խոսքով՝ Եվրամիությունը Վրաստանի կառավարության հետ գործնականում այլևս կապեր չունի, սակայն շարունակում է վրաց ժողովրդին օգնելու ուղիների որոնումը։

«Ինչ վերաբերում է Սև ծովի ռազմավարությանը, որն արդեն ունենք անցյալ տարվանից, այժմ ընթանում է դրա իրագործումը։ Սև ծովի շուրջ գտնվող տարբեր երկրները, բնականաբար, դրա կարևոր մասն են կազմում։ Այժմ մենք ունենք նաև դժվարություններ, խնդիրներ՝ կապված Վրաստանի հետ, քանի որ իրականում կապեր չունենք կառավարության հետ և չենք ուզում կառավարությանն աջակցել։ Մենք ցանկանում ենք Վրաստանի ժողովրդին աջակցել։ Եվ մենք ունեցել ենք նաև քննարկումներ այն մասին, թե ինչպես կարող ենք դա լավագույնս անել, որպեսզի մարդիկ չկորցնեն Եվրոպայի նկատմամբ հույսը»,- հայտարարել է Կալլասը։



Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից