Ներքին 3 տարի առաջ - 00:01 20-12-2022

Մենք մեր ժողովրդին պատերազմական գործողության մեջ չենք ցանկանում ներգրավել․ Հայկ Կոնջորյան

«Պետք է օգտագործել բոլոր քաղաքական և դիվանագիտական գործիքները, որպեսզի կարողանանք օր առաջ բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի նպատակը սադրիչ է իր բնույթով և կարող է նաև տանել էսկալացիայի, որին մենք չպետք է տրվենք, և այդ խայծը մենք չպետք է կուլ տանք։ Մեր առաջնահերթությունը խաղաղ եղանակներով այս իրավիճակը հարթելն է»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում տիրող իրավիճակին։

Կոնջորյանը շեշտեց, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ իրենք լուծել են Լեռնային Ղարաբաղի հարցը, և այլևս գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ, բայց այսօր միջազգային խոսույթում Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի առավել, քան, ասենք, 10 օր առաջ։ Այն, ինչ ուզում էին նրանք ապացուցել, ստացան դրա հակառակ արդյունքը։

Անդրադառնալով խնդրի լուծման ուղիներին՝ Կոնջորյանը նկատեց․ «Կա երկու ճանապարհ․ մեկը պատերազմի ճանապարհն է, որը մենք չենք ընտրում, և որը արկածախնդրություն է, որովհետև մենք մեր ժողովրդին չենք ցանկանում տանել որևէ լարվածության և պատերազմական գործողության մեջ չենք ցանկանում ներգրավել։ Մյուս ճանապարհը դիվանագիտական աշխատանքն է»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար