Արտաքին 6 ամիս առաջ - 22:14 13-03-2026

Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել Իրանը, բայց կարեկցում ենք ժողովրդին․ Թրամփ

Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել Իրանը, բայց մենք կարեկցում ենք Իրանի ժողովրդին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կարող եմ հաջորդ մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի կարևոր օբյեկտները։ Մեկ ժամից դուք կկարդաք էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայանների ոչնչացման մասին։ Մենք կարող ենք անել այնպիսի սարսափելի բաներ, որ նրանք երբեք չեն կարողանա վերականգնվել որպես ազգ։ Մենք դա չենք անում։ Մենք փորձում ենք քաղաքավարի լինել այս հարցում»,- նշել է Թրամփը։

Թրամփը, խոսելով Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին, ասել է, որ իր կարծիքով նա ողջ է։

«Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր է։ Նա այն մարդը չէ, որին իր հայրը ուզում էր։ Դուք հարցրեցիք՝ նա ողջ է, թե ոչ։ Շատ մարդիկ փորձում են պարզել դա»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում