Արտաքին 4 ամիս առաջ - 22:58 12-07-2026

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը հարված են հասցրել Քուվեյթի տարածքում տեղակայված, արձակման համար նախապատրաստված ամերիկյան HIMARS հրթիռային կայաններին, հաղորդում է IRIB-ը։

Իրանական աղբյուրների հաղորդմամբ, անօդաչու սարքերի ճշգրիտ հարձակման հետևանքով ոչնչացվել են արձակման կայաններն ու հրթիռային բեռնարկղերը, որոնք, ինչպես պնդվում է, նախատեսված էին Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։

Որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ նաև հայտնել են երեք ամերիկացի զինծառայողի մահվան և մի քանի մարդու վիրավորման մասին, սակայն այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։

Իրանական բանակը հայտարարել է, որ հակամարտության վերջին օրերին ամերիկյան HIMARS-ները կիրառվել են Իրանի հարավային ափին գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին