Սպորտ 2 ամիս առաջ - 17:16 11-07-2026

Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ

Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի ընտրանու դեմ կայանալիք սպասվող հանդիպման մասին։

Իսպանացի ֆուտբոլիստը վստահություն է հայտնել իր թիմի ուժերի նկատմամբ և ընդգծել նախկինում ունեցած հաջող փորձը։

«Մենք վախ չունենք։ Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է։ Մենք նրանց արդեն մեկ անգամ դուրս ենք թողել պայքարից։ Ակնհայտ է, որ երկու թիմերն էլ համաշխարհային մակարդակի մեծ հավաքականներ են։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- Յամալի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։

Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ հուլիսի 14-ին։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։

Այն ժամանակ իսպանացիները դուրս եկան եզրափակիչ, որտեղ նույն՝ 2-1 հաշվով առավելության հասան Անգլիայի նկատմամբ և նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Աղբյուրը՝ ArmSport.am

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում