Մամուլ 2 ամիս առաջ - 08:58 11-07-2026

Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, ու այդ մասին ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են քաղաքական գործիչները, փորձագետները, լրատվամիջոցները, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները, ինստիտուտները, այդ թվում՝ այսպես ասած՝ «անկախ մարմինները», վերածվել են առանձին վերցրած մեկ կուսակցության ու նրա միահեծան ղեկավարի քմահաճույքներն ու շահերը սպասարկող մարմինների, ավելի ճիշտ՝ «գործիքների»: Լինի դա պետական կառավարման համակարգը, լինեն իրավապահ մարմինները, քննչականը, թե դատական իշխանությունը:

Այդ շարքը համալրում է նաև կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհականը, հատկապես՝ Երևանի պետական համալսարանը: Այն, որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչև ուղնուծուծը, ակնառու է: Ընդ որում, դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմկում էր բուհերի քաղաքականացվածության դեմ: Հիմա տոտալ քպականացվում է: Ավելին, մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները, և առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները:

Ահավասիկ. ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ: Դեռ չենք խոսում մի ամբողջ ամբիոնի՝ «արտասահմանյան գրականության ամբիոնի» փակման մասին: Սա՝ միայն վերջին շրջանում. նման օրինակները բավականին շատ են:

Որքան էլ ԵՊՀ-ն օրումեջ երկար-բարակ պարզաբանումներ հրապարակի, միևնույնն է, պարզ է, որ թե՛ աշխատանքային պայմանագրերի նշված դադարեցումները, թե՛ ամբիոնի հետ կապված տհաճ պատմությունը պայմանավորված են գերազանցապես քաղաքական պատճառներով: Բանն այն է, որ նշված դասախոսները կա՛մ ընդդիմադիր հայացքներ ունեն, կա՛մ ակտիվ հրապարակային ելույթներ են ունենում, կա՛մ էլ, օրինակ՝ Ռուբեն Մելիքյանի դեպքում, զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, բարձրաձայնում են քաղաքական հալածանքների մասին:

Եվ ԵՊՀ ղեկավարությունն էլ, ըստ էության, չի ցանկանում «դուրս գալ» իշխող վարչախմբի «ուղեգծից»: Այսինքն, ԵՊՀ ղեկավարությունը բացահայտ ցուցադրում է իր «քաղաքականացվածությունը», ավելին՝ կոնկրետ «քպականացվածությունը»: Իսկ որ դրանից տուժելու է կրթության որակը, որ համալսարանից դուրս են մնում սիրված, պրոֆեսիոնալ դասախոսներ, ՔՊ-ի ու ԵՊՀ-ի ղեկավարության պետքը չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում