Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:23 30-10-2025

Կեղծ «պատարագին» մասնակցելով՝ Պապիկյանը ներքաշում է բանակը ներազգային կրոնական հակամարտության մեջ. Այվազյան

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Անցյալ կիրակի Հովհաննավանքում կայացած նիկոլական հերձվածողական շարժման առաջին համաժողովի մասին հնչեցին բազմաթիվ իրավացի քննադատություններ։ Սակայն մի չափազանց կարևոր հանգամանք, կարծես, մեր ուշադրությունից վրիպել է։ Խոսքս այդ աղանդավորական հավաքին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ջերմեռանդ անձնական մասնակցության և բանակի համար դրա հնարավոր ծանր հետևանքների մասին է։

Պարզաբանեմ։ Եթե ՀՀ պաշտպանության նախարարը մերժում է և չի ճանաչում Ամենայն Հայոց կաթողիկոսին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջը համախմբված միաբանությանը՝ եպիսկոպոսներից մինչև քահանաներ ու սարկավագներ, ապա կարո՞ղ են ՊՆ ենթակայության տակ գործող գեներալներն ու գնդապետները այլ կերպ վարվել։ Կարո՞ղ են նրանք ներկայանալ, օրինակ, հարսանյաց հանդեսների, կնունքների կամ հուղարկավորությունների, որտեղ պաշտոնավարում են Գարեգին Երկրորդին հավատարիմ հոգևորականներ։ Մանավանդ որ բոլոր այդ ծիսակատարություններում պարտադիր հիշատակվում է կաթողիկոսի անունը։

Կարո՞ղ են արդյոք գեներալներն ու գնդապետները այցելել Ս. Էջմիածնի եկեղեցիներ և մասնակցել ճշմարիտ պատարագներին, թե՞ հերձվածողական նախարարն ու ՔՊ-ական վերնախավը դա կդիտեն որպես «դավաճանություն» իրենց քաղաքական-հերետիկոսական թիմին՝ համապատասխան կադրային հետևություններով։ Այսինքն՝ ավագ սպաների զինվորական կարիերան փաստորեն դրվում է իշխող խմբակի կրոնա-քաղաքական շահերից անմիջական կախվածության մեջ։

Բացի այդ, մի շարք սպաներ գուցե ընտրեն միանալ նիկոլական աղանդին՝ հետապնդելով նեղ անձնական նպատակներ, մինչդեռ մյուսները կառչեն ազգային արժեքներին և հավատարիմ կմնան Սուրբ Էջմիածնին։ Այս բաժանումը կարող է խորացնել ճգնաժամն ու ծանր հետևանքներ ունենալ Հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, որն արդեն իսկ գտնվում է անբավարար վիճակում։

Ի՞նչ է լինելու բանակում ազնվորեն ծառայող գնդերեցների ճակատագիրը։ Նրանց փորձե՞լու են ստիպել հրաժարվել իրենց ուխտից՝ մերժել Հայոց կաթողիկոսին և թեմական առաջնորդներին։ Վստահ եմ՝ նրանք չեն ընտրի հերձվածի ուղին։ Բայց այդ դեպքում ի՞նչ քայլերի կդիմի ՊՆ նախարարը։

Առաջանում են բազմաթիվ այլ հարցեր, որոնց քննարկումն այս պահին նույնիսկ աննպատակահարմար է։

Կարճ ասած՝ մասնակցելով Հայոց Եկեղեցու միասնականության և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված այդ կեղծ «պատարագին», Սուրեն Պապիկյանը փաստացի ներքաշում է բանակը՝ հատկապես բարձրաստիճան սպաներին, արհեստականորեն հրահրված ներազգային կրոնական հակամարտության և ներքին քաղաքական բախումների մեջ։ Իսկ դա բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և համապատասխան օրենքներին, որոնցով բանակը հռչակված է որպես ապաքաղաքական կառույց։ Նիկոլական հերձվածի այս վտանգավոր ընթացքը հղի է ամենածանր հետևանքներով, որոնք պետք է կանխել՝ քանի դեռ ուշ չէ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ