Արտաքին 2 ամիս առաջ - 22:07 10-07-2026

Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ն պետք է աննախադեպ հարված հասցնի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հրահանգ է թողել աննախադեպ ուժով հարվածել Իրանին, եթե Թեհրանը հաջողության հասնի իր դեմ մահափորձ կատարելու իր ծրագրերում։

Նա այս մասին հայտարարել է «New York Post»-ին տված հարցազրույցում։

«Ես երկար ժամանակ է նրանց թիրախային ցուցակում։ Ահա թե ինչի հետ գործ ունենք։ Միակ բանը, որ ես արեցի, հրահանգներ թողնելն է. եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պարզապես ռմբակոծեք նրանց, ինչպես երբեք», – ասաց Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը, իբր, տարիներ շարունակ փորձել է սպանել իրեն։ Թրամփը պնդել է, որ վերջին հաղորդագրություններն այն մասին, որ Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել է իր դեմ նոր դավադրության մասին, իրականությանը չեն համապատասխանում, բայց նա կարծում է, որ ինքը վաղուց Թեհրանի «թիվ մեկ թիրախն» է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում