Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 21:13 10-07-2026

Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա